ՊԲ-ն կանխել է թշնամու դիվերսիայի փորձը. հայկական կողմը կորուստներ չունի, Ադրբեջանը դիակ է թողել

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Պաշտպանության բանակի առաջնագծի հարավ-արևելյան դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Հաղորդագրության մեջ նշված է․

«ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել։ Դեպքի մանրամասները ճշտվում են: Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից»:

One response to “ՊԲ-ն կանխել է թշնամու դիվերսիայի փորձը. հայկական կողմը կորուստներ չունի, Ադրբեջանը դիակ է թողել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *