Իսրայելական ռազմարդյունաբերական ընկերությունը Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել

Իսրայելական Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը օգոստոսի 22-ին Ադրբեջանում պաշտոնապես գրանցել է իր ներկայացուցչությունը: Այս մասին Ադրբեջանի հարկային նախարարությունը հայտնել է լրատվամիջոցներին:

Ներկայացուցչության ղեկավար է նշանակվել իսրայելցի Զեև Բրայմանը, ով ուսում է ստացել IAI-ի տեխնոլոգիական դպրոցում, մասնակցել է հետախուզական համակարգերի նախագծերին:

IAI-ն և Ադրբեջանը համագործակցել են ռազմարդյունաբերական տարբեր ոլորտներում, այս ընկերությունից Ադրբեջանի ձեռք բերված սպառազինության հաստատված գնումների մեջ են Heron մարտավարական հետախուզական և Harop հարվածային «մահապարտ» ԱԹՍ-ները, LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, LAHAT հակատանկային ղեկավարվող հրթիռները, որոնք տեղադրվել են Մի-17 ուղղաթիռների վրա, Barak-8 ՀՕՊ համակարգը, ELM-2084 բազմանպատակային ռադարները, ինչպես նաև IAI Sky Capture ռադարային ղեկավարման համակարգերը:
LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը զորավարժությունների կադրերում
LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը զորավարժությունների կադրերում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *