Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Բաքվում կազմակերպել էր իր սպառազինության մեջ եղած միջոցների հանրային ցուցադրություն: Ի թիվս այլ միջոցների՝ առաջին անգամ ներկայացվել է նաև իսրայելական Skylark փոքր հետախուզական ԱԹՍ-ն:
ԱԹՍ-ն արտադրում է իսրայելական Elbit Systems ընկերությունը: Ըստ արտադրողի՝ Skylark-ի առավելագույն օպերացիոն հեռավորությունը 40 կմ է, աշխատանքի տևողությունը՝ շուրջ 3 ժամ, կարող է թռչել մինչև 4.5 կմ բարձրության վրա:

Նշենք, որ այս տարվա հունվարին էլ Ադրբեջանի ՊՍԾ-ի՝ Բաքվում տեղակայված բազաներից մեկում նկատվել էին կրկին Elbit Systems ընկերության արտադրության մեկ այլ՝ Sky Striker մահապարտ ԱԹՍ-ներ: