Ադրբեջանցի սահմանապահները ճամբար են դրել վրացական վանքի մոտ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը վրացական Դավիթ Գարեջիի վանական համալիրի մատուռներից մեկի մոտ ճամբար է դրել և կատարում է շինարարական աշխատանքներ:

Ճամբարից լուսանկարներ է հրապարակել վրացի ընդդիմադիր գործիչ Դավիթ Քացարավան: Երևում է, որ ադրբեջանցի սահմանապահները վրաններ են դրել ու անձնակազմ կենտրոնացրել այդ հատվածում, ինչպես նաև կատարում են ինժիներաշինարարական աշխատանքներ՝ նոր ճանապարհներ բացելով:

გარეჯი. 22.07.201914 ივლისის ინციდენტის შემდეგ გავიდა 8 დღე.გარეჯი დაგვიკეტეს. ჩიჩხიტური, აღდგომის ტაძარი, უდაბნოს…

Gepostet von დავით ქაცარავა am Montag, 22. Juli 2019

Հատկանշական է, որ ճամբարի վայրից շուրջ 1,7 կմ հեռավորության վրա արդեն իսկ կա գործող Ադրբեջանի ՊՍԾ սահմանապահ ուղեկալ: Այս հատվածում Ադրբեջանի կողմից կատարվող ինժիներաշինարարական աշխատանքները նոր չեն, դրանք սկսվել են այս տարվա մայիսից, ինչը Ռազմինֆոն ներկայացրել էր արբանյակային լուսանկարների միջոցով:

Դավիթ Գարեջիի վանական համալիրի մոտ կառւոցվող ադրբեջանական նոր ճանապարհը
Դավիթ Գարեջիի վանական համալիրի մոտ կառւոցվող ադրբեջանական նոր ճանապարհը

Վանական համալիրը անմիջապես վրաց-ադրբեջանական սահմանին է, ադրբեջանցի սահմանապահները պարբերաբար մուտք են գործում համալիրի տարածք: Հերթական նման միջադեպը եղել էր ապրիլի վերջին, ինչից հետո մինչ օրս իրավիճակը համեմատաբար լարված է մնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *