Հուլիսի 20–ին մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Հուլիսի 20-ի երեկոյան ՀՀ ԶՈւ մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է 2000 թվականին ծնված Համիկ Եղիայի Վարդանյանի դին։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։ Դեպքի այլ մանրամասներ հայտնի չեն, հանգամանքները ուսումնասիրվում են։

Քննչական կոմիտեն իր հերթին հայտնում է․

«2019թ. հուլիսի 20-ին`ժամը 18:15-ի սահմաններում, դիրքի դիտակետում, ճակատի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է ժամկետային շարքային Համիկ Եղիայի Վարդանյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով քրգործ, կատարվում է նախաքննություն»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *