Հայաստանում անցկացվում են ՀՕՊ վարժանքներ

Հունիսի 18-ին ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերում մեկնարկել է հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ զորավարժություն: ՊԲ-ում զուգահեռ անցկացվում են ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ մարտական հրաձգությամբ զորավարժություններ:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Ներգրավվել են Ս-300, արդիականացված Ս-125, «Օսա-ԱԿ» և «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրներ, «Իգլա-Ս» և «Վերբա» դյուրակիր ԶՀՀ-ներ, ինչպես նաև տեղական արտադրության նորագույն ռադիոլոկացիոն կայաններով սպառազի­նված ՀՕՊ ստորաբաժանումներ:

Մարտական կրակ  «Օսա-ԱԿ» ԶՀՀ-ից
Մարտական կրակ «Օսա-ԱԿ» ԶՀՀ-ից

Զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության և զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *