Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն

Հունիսի 18-ին մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, որ երկրի հատուկ նշանակության ուժերը նոր զորավարժություն են նախապատրաստում Պակիստանի համապատասխան ստորաբաժանման հետ։

Զորավարժության հստակ ժամանակահատվածը Հասանովը չի նշել, սակայն ասել է, որ սցենարն արդեն պատրաստ է։ Ըստ նրա՝ այն անցկացվելու է Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի նոր շահագործման հանձնված զորավարժարանում։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի նորաբաց ուսումնական կենտրոնը շահագործման էր հանձնվել այս տարվա ապրիլի սկզբին: Այն տեղակայված է Բաքվից շուրջ 5 կմ դեպի արևմուտք: Մեր դիտարկմամբ՝ շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա աշնանը և վերջնական ավարտվել 2019թ. մարտին: Սա Ադրբեջանի հատուկջոկատայինների միակ ուսումնական կենտրոնը չէ:

Իլհամ Ալիևի այցը Ադրբեջանի ԶՈւ հատունկ նշանակության ուժերի ուսումնական կենտրոն
Իլհամ Ալիևի այցը Ադրբեջանի ԶՈւ հատունկ նշանակության ուժերի ուսումնական կենտրոն

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի իր հարցազրույցում Հասանովը նշել էր, որ Ադրբեջանը ծրագրում է երկկողմ և եռակողմ զորավարժություններ, այդ թվում՝ Պակիստանի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *