Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանում այսօր՝ հունիսի 17–ին, մեկնարկում են խոշոր հրամանատարաշտաբային վարժանքներ։ Վարժանքներին մասնակցում է ՌՕՈւ և ՀՕՊ 4–րդ բանակը։ Վարժանքները ուղեկցվելու են մարտական կրակով և ավարտվելու են հունիսի 21–ին։
Այս մասին Razm.info–ին հայտնում են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։
Վարժանքների սցենարով՝ պայմանական հակառակորդը հարվածելու է Ռոստովում, Վոլգոգրադում, Կրասնոդարում, Ստավրապոլում և Ղրիմում տեղակայված ռուսական օդուժի ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրին։ Այնուհետև ստորաբաժանումները պատասխան հարված են հասցնելու հակառակորդի օդուժին։
Վարժանքներին ներգրավված է 10 աերոդրոմ, ավելի քան 100 ինքնաթիռ ու ուղղաթիռ, Ս–300 և «Պանցիր–Ս1» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգեր։
Հայաստանում գտնվող 102–րդ ռազմաբազան մտնում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ։ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի համաձայն: