Արցախի ՊԲ–ն խոշոր զորավարժություն է սկսել՝ 10000 զինծառայողով և մի քանի 100 միավոր տեխնիկայով

Արցախի Պաշտպանության բանակը անցկացնում է խոշոր հրամանաշտաբային զորավարժություն, որը նախատեսված է 2019թ. պատրաստության պլանով։ Դրանք սկսել են հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ, ավարտվելու են հունիսի 20–ին:

Վարժանքներին ներգրավված է 10 հազար զինծառայող, 200-ից ավելի հրետանային միջոց, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգ, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր։

Հիմնական շեշտադրումը արվելու է գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ:

ՊԲ կայքի հաղորդագրության մեջ նշվում է, որ փորձարկվելու են հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *