ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը արդեն Վրաստանում է։ Նրա գլխավորած պատվիրակության օդանավը ժամանել է Թբիլիսիի օդանավակայան, տեղեկացնում են վրացական աղբյուրները։
Քարտուղարի առաջին հանդիպումը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ է, որից հետո նախատեսվում է նրանց համատեղ մամուլի ասուլիսը։
Հունիսի 27-ին Հյուսիսատլանտյան դաշինքի պատվիրակությունը հանդիպում կունենա Վրաստանի ԱԺ նախագահ Դավիդ Ուսպավշիլիի հետ, խորհրդարանի մեծամասնության և փոքրամասնության լիդերների հետ։ Նույն օրը Վրաստանի Ազգային գրադարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռասմուսենը հանդես կգա հայտարարությամբ։
Հունիսի 27-ին պլանավորված է նաև ոչ պաշտոնական ընթրիք ՆԱՏՕ-ի քարտուղարի, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգի Բոկերիայի հետ։ Նույն օրը քարտուղարը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ ասուլիս է ունենալու։
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը ներկա կլինի նաև Աֆղանստան վրացական խաղաղապահ ուժեր ուղարկելու միջոցառմանը։
Պատվիրակությունն այցը կավարտի հունիսի 27-ին։