Ռուսաստանը կարդիականացնի ևս 10 միավոր բելառուսական տանկ

Ռուսաստանը կարդիականացնի Բելառուսի ԶՈւ սպառազինության Տ–72 տանկերի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնի է դարձել
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկած MILEX-2019 ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը։ Տ–72 տանկերը կարդիականացվեն մինչև Տ–72Բ3 մակարդակի։

Բելառուսի ցամաքային զորքերում գործակալության աղբյուրը տեղեկացրել է, որ մինչ այժմ մինչև Տ–72Բ3 մակարդակի արդիականացվել է 15 միավոր Տ–72Բ։ Այս անգամ նախատեսվում է ևս 10 միավորի արդիականացում։

Բելառուսի ԶՈւ Տ–72Բ3 արդիականացված տանկեր
Բելառուսի ԶՈւ Տ–72Բ3 արդիականացված տանկեր

Հիշեցնենք, որ Բելառուսը 2018 թվականի նոյեմբերին ստացել էր 10 միավոր Տ–72Բ3 արդիականացված տանկերի խմբաքանակ։ Եվ ևս մեկ խմբաքանակ արդիականացված տանկեր Բելառուսը ստացել էր 2017 թվականի հունվարին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *