Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 3–ի հրամանով ծովակալ Նիկոլայ Եվմենովը նշանակվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնին։ Եվմենովը 2016 թվականից գլխավորում էր ՌԴ ՌԾՈւ Հյուսիսային նավատորմը։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Հյուսիսային նավատորմի հրամանատար է նշանակվել փոխծովակալ Ալեքսանդր Մոիսեևը, ով մինչև այս գլխավորում էր Սևծովյան նավատորմը։
Հրամանատարական կազմի փոփոխություն եղել է նաև Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ենթակայության տակ գտնվող Սևծովյան նավատորմում։ Նավատորմի հրամանատար է նշանակվել փոխծովակալ Իգոր Օսիպովը, ով 2015-2016 թվականներին Կասպից նավատորմիղի հրամանատարն էր, իսկ 2018 թվականի օգոստոսից զբաղեցնում էր ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը։