Վրաստանում հուլիսին կմեկնարկի զորավարժություն՝ ՆԱՏՕ–ի ներգրավմամբ

Հայտնի են դարձել Վրաստանում անցկացվելիք Agile Spirit–2019 զորավարժության ժամանակացույցն ու որոշ մանրամասներ։ Այն լինելու է հուլիսի 29–ից օգոստոսի 9–ը ժամանակահատվածում և անցկացվելու է 3 վայրերում՝ Վազիանիում, Սենակիում և Ախալցխայի «Օրփոլո» զորավարժարանում։

Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ էջը։ Agile Spirit–2019 զորավարժությանը մասնակցելու են ՆԱՏՕ անդամ և դաշնակից 14 երկրների ավելի քան 3000 զինծառայող։

Agile Spirit 2016 միջազգային զորավարժության բացման արարողությունը Վրաստանի «Օրփոլո» զորավարժարանում
Agile Spirit 2016 միջազգային զորավարժության բացման արարողությունը Վրաստանի «Օրփոլո» զորավարժարանում

Զորավարժության մասնակից երկրների մասին և այլ տեղեկություններ դեռևս հրապարակված չէ։ Razm.info-ն հետագայում կանդրադառնա զորավարժությանն ու կներկայացնի այլ մանրամասներ։

Agile Spirit զորավարժությունները Վրաստանում անկացվում են 2011-ից՝ ամեն տարի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *