Ռուսաստանը կարող է 20-ից ավել ՄիԳ-35 կործանիչ գնել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հնարավոր է մոտ ժամանակներս կնքի պայմանագիր ՄիԳ-35 ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ։ Այս մասին Janes գործակալության հետ զրույցում ասել է ռուսական «ՄիԳ» ավիաշինական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կորոտկովը։

MIG

Նրա խոսքով դեռևս հստակ չէ, թե երբ են տրամադրվելու ինքնաթիռները։ Հավանական է, որ գործընթացը կլինի ընթացիկ տարվա հունիս կամ հուլիս ամիսներին։

Այս պահին «ՄիԳ» ավիաշինական ընկերությունն ու ՌԴ ՊՆ-ն քննարկում են կործանիչների տրամադրման խնդիրը։

Janes-ի պնդմամբ՝ Կրոտկովը կործանիչների թիվը չի հստակեցրել՝ նշելով «ավելի քան 2 դյուժին» Միգ-35, ինչպես նաև չի նշել, թե ինքնաթիռներից քանիսը կլինեն միատեղ և երկտեղ, բայց ըստ պայմանագրի հարաբերակցությունը պիտի է լինի 1։3 (1 միատեղ և 3 երկտեղ)։

Ավելի վաղ ռուսական «Միգ» ավիաշինական ընկերության ներկայացուցիչ Իգոր Ամոսովը նշել էր, որ մոդիֆիկացված ՄիԳ-35-ը ոչ թե ՄիԳ-29-ի փոփոխված տարբերակն է, այլ լրիվ նոր ինքաթիռ։

2012 թվականի հոկտեմբերին պարզվեց, որ ՄիԳ-երի տրամադրումը ռուսական ռազմաօդային ուժերին կսկսվի 2014 թվականից։

ՄիԳ-երի մշակումը սկսվել է 2000-ականների երկրորդ կեսերից։ Առաջին թռիչքը եղել է 2007 թվականին։

Ինքնաթիռը կարող է զարգացնել 2,4 հազար կմ/ժ արագություն։ Զինված է ԳՇ-30-1 30 մմ տրամաչափի թնդանոթով, «օդօդ», «օդ-երկիր», հականավային հրթիռներով։ Ունակ է բարձրացնել մինչև 6,5 տոննա սպառազինություն։

Այս կործանիչները մասնակցել են Հնդկաստանի պաշտպանության մրցույթին, սակայն չեն կարողացել պայմանագիր կնքել, քանի որ չեն համապատասխանել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի պահանջներին՝ կապված շարժիչի և ռադարի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *