Իսպանական UROVESA (URO Vehiculos Especiales) ընկերությունը հաստատել է 772 միավոր VAMTAC տիպի զրահամեքենա ԶՈւ բոլոր ստորաբաժանումներին տրամադրելու վերաբերյալ երկրի ՊՆ-ի հետ տևական պայմանագրի կնքման փաստը:
URO VAMTAC-ը (Vehículo de Alta Movilidad Táctico) Իսպանիայի զինված ուժերի 4×4 ամենագնացն է, արտադրվում է UROVESA ” URO Vehículos Especiales S.A. ընկերության կողմից։ Նշենք, որ այս ընկերությունը մասնագիտացած է ռազմական ու քաղաքացիական ամենագնացների, մասնավորապես՝ VAMTAC ու TRUCK M3-ի արտադրության մեջ։
Ինչպես և իր ամերիկյան նախատիպը, Uro Vamtac-ն առաջարկվում է մի շարք տարբերակներով՝ կարող է մինչև 1,5-2 տոննա կշիռ տանել, բուքսիրով քաշել մինչև 1,5 տոննա կշռով կցասայլ, հաղթահարել 1,5 խորությամբ ծանծաղուտներ ու 75 տոկոսանոց զառիվերներ։ Այն կարելի է տեղափոխել ինքնաթիռով կամ ուղղաթիռով։