«Ռազմաքաղաքական հետազոտություններ» ամսագրի ներկայացուցիչները մասնակցել են հուլիսի 3-ին Բելառուսի Հանրապետության անկախությանը նվիրված ռազմաշքերթի նախապատրասկանա վարժանքներին։ Մինչև գլխավոր փորձը, ռազմաշքերթի մասնակիցները վարժվում են «Լիպկի» օդանավակայանում։
Ըստ ՊՆ մամուլի ծառայության՝ ռազմաշքերթին կմասնակցեն ավելի քան 3 հազար զինծառայող և 150 միավոր ռազմատեխնիկա։
Մասնակցելու են նաև Մինսկի Սուվորովի ռազմական ուսումնարանի ուսանողները, Ռազմական ակադեմիայի և Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի ռազմատեխնիկական ֆակուլտետի կուրսանտները։
Մինսկի բնակչությունն ու հյուրերը կկարողանան տեսնել ՀՕՊ հիմնական տեսակները։ Օրինակ, մարտական Մի-8, Մի-24 ուղղաթիռները, ՄիԳ-29 կործանիչները, Սու-25 գրոհային ինքնաթիռները, ռազմափոխադրիչ Իլ-76-ը, ինչպես նաև Լ-39 ինքնաթիռները։