Բակո Սահակյանը և Արթուր Վանեցյանը այցելել են ՊԲ հարավ

Փետրվարի 27-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը այցելել են ՊԲ սահմանագծի հարավային հատված և ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը։

Այնուհետև Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բանակաշինության մի շարք խնդիրների շուրջ և կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: 
Նախագահին ուղեկցել է ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *