Փետրվարի 27–ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ԴՆԹ անալիզները հաստատել են, որ Սիրիայում ահաբեկիչների հարձակումից մահացած 5 զինծառայողների ինքնությունը, նրանք իրանցի են։
Մահացած զինծառայողների անուններն են՝ Սաիդ Անսարի, Համիդ Մոհամմադ Ռեզա, Մոհամմադ Ղանբարիան, Սեյյադ Ջավադ Ասադի և Մեյսամ Նազարի։ Նշվում է, որ մահացածները կթաղվեն մյուս շաբաթ։
Նշենք, որ Իրանը Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկն է, և չնայած Սիրիայում պարբերաբար Իրանի կողմից ուղարկված մարտիկներ են զոհվում, այնուամենայնիվ, իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում:
Իրանցի պաշտոնյաները նշում են, որ Թեհրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու Սիրիայում եղած զինծառայողները միայն «ռազմական խորհրդատուներ են»։
Հավելենք, որ երեկ՝ փետրվարի 27–ին, Մոսկվայում պաշտոնական այցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Սիրիայի հարցի շուրք քննարկմանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանում կայունության և անվտանգության մեծագույն սպառնալիքն է և նա պետք է դուրս գա Սիրիայից։