ՄԱԿ-ը խաղաղապահներին ԱԹՍ-ներ ու ռազմական ուղղաթիռներ կտրամադրի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի զեկույցի համաձայն՝ ՄԱԿ-ը մտադիր է անօդաչու սարքեր տրամադրել Հարավային Սուդանի խաղաղապահներին, եթե Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում դրանց փորձարկումը հաջող անցնի։

Բան Կի-Մունը շեշտել է, որ ԱԹՍ-ները մարտական չեն՝ հավելելով, որ Հարավային Սուդանի խաղաղապահ առաքելությունը ռեսուրսների ու նյութական-տեխնիկական ներուժի խիստ պակաս ունի. ներկայումս նրանց տրամադրության տակ է միայն 3 տրանսպորտային ուղղաթիռ։ Ուստի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ մարտական ուղղաթիռների տրամադրումը խաղաղապահներին ևս բացառված չէ։

Նշենք, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը 2011-ից փորձում է կանխել արյունալի միջադեպերն ու բախումները Հարավային Սուդանում։ Հաշվի առնելով երկրում լարված իրավիճակը՝ Բան Կի-Մունը խորհուրդ է տվել ՄԱԿ ԱԽ-ին երկարաձգել առաքելության ժամկետը։

Հիշեցնենք, որ խաղաղապահ առաքելությունը Հարավային Սուդանում ընդգրկում է մեկ տարվա ընթացքում 7 հազար զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *