ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալը Հայաստանում է

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) հրամանատարի նորանշանակ տեղակալ, գեներալ լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը եռօյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Նրան ընդունել են ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն ու ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ միացյալ զորքերի խմբավորման հրամանատար, գեներալ–մայոր Տիգրան Փարվանյանը։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Այցի հայտարարվող նպատակը՝ ռուսական զորքերի մարտական պատրաստությանը տեղում ծանոթանալն է։ Նշվում է, որ պաշտոնյան այցելելու է Էրեբունի օդանավակայան և 102–րդ ռազմաբազա, «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններ, Գյումրիում գտնվող 1602–րդ ռամական հոսպիտալի մասնաճյուղ։

Քննարկել են ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մարտական պատրաստության ծրագրերը և խնդիրները առավել ինտենսիվ դարձնելու հնարավորությունները, ինչպես նաև համատեղ զորախմբի կազմով ընթացիկ տարվա մարտավարական զորավարժությունների նախապատրաստման աշխատանքները:

գեներալ–լեյտենանտ Ավդեևը ՀՀ ՊՆ–ում
գեներալ–լեյտենանտ Ավդեևը ՀՀ ՊՆ–ում

Հարավային ռազմական շրջանը ներառում է Հարավային և Հյուսիսային Օսիայում, Աբխազիայում, Չեչնչիայում, Դաղստանում տեղակայված ռազմաբազաները, ինչպես նաև Գյումրիի 102–րդ ռազմաբազան։

102-րդ ռազմաբազան Հայաստանում է 1995–ից: 2012–ի օգոստոսին Երևանում ստորագրվել է հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *