Իսրայելի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան և Վրաստան

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջան է այցելելու Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի գլխավորած պատվիրակությունը: Նախատեսվում են հանդիպումներ ՊՆ-ում և այլ գերատեսչություններում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Քննարկվելու են Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, տարածաշրջանային և այլ հարցեր:

Ավիգդոր Լիբերմանը առաջին անգամ այցելելու է նաև Վրաստան: Իսրայելական կողմը նշում է, որ նախատեսվում է հանդիպումներ երկու երկրների նախագահների, պաշտպանության նախարարների և ԳՇ պետերի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *