Ցույցին զինվորականների մասնակցելու քննությունը ավարտվել է․ կարգապահական խախտումներ են եղել․ նախարար

Ապրիլի 23-ին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողների՝ բողոքի ակցիային մասնակցելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է։ Այս մասին լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Այդ հարցը փակված է։ Քննությունը ավարտվել է, համապատասխան որոշումներ են կայացված անձնակազմի վերաբերյալ։ Որոշ կարգապահական որոշումներ են կայացվել որոշ անձնակազմի վերաբերյալ, որովհետև եղել են նաև կարգապահական խախտումներ»,–ասաց նախարարը։

Հիշեցնենք` ապրիլի 23-ին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 209 զինծառայողներ լքել էին զորամասի տարածքը և մասնակցել անցկացվող ցույցերին:

Իսկ Գնդապետ Վաղինակ Սարգսյանը ազատվել էր ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից և նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնում։

Լուսանկարը՝ «Առավոտ» լրատվակայքից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *