Օրվա ամփոփում. ԱԹՍ-ներ՝ ԼՂՀ ՊԲ-ում: Բանակի խնդիրները գալիս են հասարակությունից

Այսօր ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հաստատել է, որ ԼՂՀ-ն անօդաչու թռչող սարքեր է կիրառում: Մյուս կողմից՝  ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը: Ռազմական փորձագետն անդրադառնում է բանակում առկա խնդիրներին և դրանց պատճառներին:  

  1. ԼՂՀ ՊԲ-ն զորավարժությունների ընթացքում՝ հետախուզական տեղեկություններ հավաքագրելու նպատակով, ավանդական մեթոդներից բացի, կենսականորեն օգտագործվել են նաեւ անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները: News.am-ի հետ զրույցում հայտնել է Սենոր Հասրաթյանը:
  2. Հայկական կողմը հերքում է ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե արձակված գնդակից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:
  3. Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն էլ համոզված է, որ բանակի խնդիրները գալիս են հասարակությունից. «Փողոցից բանակ տեղափոխված խնդիրների 80-90%-ը հարթվում է, և միայն մնացածներն են վերածվում արտակարգ պատահարների, քանի որ ֆիզիկապես անհնար է, որ սպայական կազմն անձնակազմին 100%-անոց հսկողության տակ պահի»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *