ԵԱՀԿ դիտարկում ադրբեջանական Ղազախի շրջանի ուղղությամբ

ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումն է անցկացրել Ղազախի ուղղությամբ: Ավելի ուշ Տավուշի մարզպետարանում անցկացվել է բրիֆինգ, որին մասնակցել են Տավուշի մարզպետը, ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ ԱԳՆ և ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետը:

Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքերի վիճակագրությունը նախորդ բրիֆինգից մինչև այսօր ընկած ժամանակահատվածի համար:

Ադրբեջանի պաշտպանություն նախարարությունն իր հերթին հայտնում է, որ դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Նշվում է, որ մարզպետ Վահե Ղալումյանը, և ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը մտահոգություն հայտնեցին` կապված դաշտերում աշխատող մարդկանց անվտանգության ապահովման հետ: Արդեն սկսվել է բերքահավաքի շրջանը, և սեփական տարածքում աշխատող գյուղացին պետք է երաշխիքներ ունենա, որ գոնե այս ժամանակահատվածում Ադրրբեջանի կողմից չի խախտվի հրադադարը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *