Դավիթ Փախչանյանը ազատվել է ՌԱՊԿ նախագահի պաշտոնից, վերանշանակվել փոխնախարար

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Դավիթ Փախչանյանը ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից։ Նա նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ: Վարչապետի որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում:

Դավիթ Փախչանյանը ՌԱՊԿ-ի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի հունիսի 2-ին:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1993 ” 1995թթ․ «Ավիտ» ընկերության մենեջեր, այնուհետև՝ փոխտնօրեն:

1995 ” 1998թթ․ PA&PA ընկերության փոխտնօրեն:

1998 ” 2013թթ․«Աերոսիբ» ավիափոխադրումների ընկերության տնօրեն, համահիմնադիր:

2012 ” 2016թթ․«Այբիկ» մանկական մշակութային-կրթական կենտրոնի տնօրեն, համահիմնադիր:

Մի շարք բիզնես նախագծերի մասնակից և հիմնադիր է։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1987 ” 1992թթ․Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետ, մասնագիտությունը՝ ընդհանուր և կիրառական ֆիզիկա, որակավորումը՝ ինժեներ-ֆիզիկոս, գերազանցության դիպլոմ:

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտին կից, պահեստազորի լեյտենանտ:

2008 ” 2010թթ․ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց (Մոսկվա), բաժինը՝ մենեջմենտ, մասնագիտացումը՝ ընդհանուր և ռազմավարական կառավարում, մագիստրոսի աստիճան:

Հասարակական գործունեություն.

2006 թ. «Այբ» ակումբի և «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր

2006 թ․ «Բենհուր Փախչանյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր

2014 թ․ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ

2014 թ.-ից առայսօր «Դիլիջան կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

2015 թ.-ից առայսօր «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *