Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով առնվազն 15 ուժային է սպանվել

Հունիսի 11-ին Աֆղաստանում «Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալները հարձակվել են երկրի անվտանգության ուժերի վրա, արդյունքում սպանվել է 15 ուժային: Այս մասին հայտնում է աֆղանական Փաժվակ գործակալությունը:

«Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալները Պակիստանում

«Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալները Պակիստանում

Դեպքը մասնավորապես եղել է Աֆղանստանի հյուսիսում՝ Կունդուզ շրջանում: Ավելի վաղ «Թալիբան» շարժումը Աֆղանստանի իշխանությունների՝ հրադադար հայտարարումից հետո, հայտնել են հրադադարին միանալու մասին: Երկրի իշխանությունները հրադադար էին հայտարարել հունիսի 11-19-ը՝ մուսուլմանների համար սուրբ համարվող Ռամադան ամսվա և Այդ ալ-Ֆիթր (Ուրոզա Բայրամ) տոնի կապակցությամբ:

Եվս մեկ հարձակում հունիսի 10-ին եղել է Կանդահար շրջանում, որի հետևանքով էլ մահացել է 13 ոստիկան: Ավելի վաղ էլ սպանվել է անվտանգության ուժերի ևս 25 ծառայող:

Աֆղանստանում իրադրությունը վերջին  շրջանում կրկին վատթարացել է: «Թալիբան» խմբավորումը հարձակումներ է իրականացնում մեծ քաղաքներում, բացի այդ մեծացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:

Նշենք, որ հարձակումների հետևանքով ժամանակ առ ժամանակ կորուստներ են լինում նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» միջազգային առաքելության մասնակցող երկրների զինված ուժերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *