Դավիթ Տոնոյանը մեկնել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի խորհրդաժողովի

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 8-ինմեկնել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում առկա անվտանգության միջավայրին և կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրները, ծանոթանալու են իրավիճակի կառավարման հետ կապված Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի քաղաքական և ռազմական իշխանությունների տեսլականին:

Հանդիպման արդյունքում ակնկալվում է ձևավորել առաքելությանը ուժեր տրամադրող երկրների ընդհանուր դիրքորոշումը խնդիրների հաղթահարման վերաբերյալ:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը նաև նախատեսում է հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի, Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի և գործընկեր երկրների այլ պաշտոնյաների հետ:

Հավելենք, որ նիստին մանսակցելու նպատակով Բրյուսել մեկնել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *