Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը դառնում են «Պաշտպանության ազգային բանակ»

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը պաշտոնապես կստանան բանակի կարգավիճակ:

Ալ-Ջազիրան հայտնում է, որ ինքնապաշտպանական ուժերը կվերանվանվեն Պաշտպանության ազգային ուժերի։ Համաձայն Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի միացյալ շտաբի պետ Սիգերու Իվասակիի՝ այդ անվանափոխումն իրականացնելու համար Ճապոնիան հարկադրված կլինի փոփոխություն կատարել երկրի սահմանադրության մեջ:

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժեր

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժեր

Որպես անվանափոխման հիմնական պատճառ՝ նշվում է Արևելաչինական ծովում Ճապոնիայի ու Չինաստանի միջև տարածքային վեճը և Չինաստանի ռազմական ներուժի հզորացումը։

Հայտնի է դարձել նաև, որ անվանափոխված ճապոնական բանակը մասնակցելու է ԱՄՆ-ի հետ համատեղ ծովային վարժանքների։

Հավելենք, որ 1947-ից գործող և փաստացի Միացյալ Նահանգների կողմից պարտադրած Ճապոնիայի սահմանադրությունն արգելում է բանակ ունենալ և կիրառել զինված ուժը՝ որպես միջազգային հակամարտությունների լուծման միջոց, ուստի 1954-ին ստեղծվել են ինքնապաշտպանության ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *