Թուրքիան և Հունաստանը Սև ծովում մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Մայիսի 4-11-ը Սև ծովում անցկացվում է ՆԱՏՕ-ի ամենամյա  «Ծովային վահան – 2018» (Sea Shield – 2018) զորավարժությունը, որին ներգրավված են ՆԱՏՕ-ի և 7 անդամ երկրների նավատորմեր, մասնակցում են նաև ստորաբաժանումներ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ուկրաինայից: Հյուրընկալող կողմը Ռումինիան է: Այս մասին հայտնում է Ռումինիայի ՌԾՈւ պաշտոնական կայքը:

Զորավարժությունը մեկնարկել է Ռումինիայի Կոնստանտա սևծովյան նավահանգստային քաղաքից, ներգրավված են Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Թուրքիայի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Ուկրաինայի շուրջ 2300 զինծառայող, ընդհանուր առմամբ 21 նավ, 10 ինքնաթիռ, սուզանավեր:

Ռումինիայի ՌԾՈւ-ից ներգրավված է 2 ֆրեգատ, 2 կորվետ,  հրթիռային կայաններ, թիքունքային ապահովման նավեր, ռազմաօդային ուժերի 3 միավոր ՄիԳ-21 կործանիչ, ցամաքային զորքերի 9-րդ մեխանիզացված բրիգադի հատուկ նշանակության ստորաբաժանումը: Թուրքիայից մասնակցում են 1 սուզանավ, 1 ֆրեգատ, 1 պարեկանավ, CN-235 CASA ինքնաթիռ:

Նշվում է, որ զորավարժության ընթացքում փորձարկվելու են օդային, ջրային և ցամաքային վտանգների դեմ պայքարի մեխանիզմներ: Զորավարժության նպատակը մասնակցող երկրների ստորաբաժանումների փորձառության բարձրացումը, ստորաբաժանումների միջև փորձի փոխանակումը:

Սև ծովում անցկացվում է ՆԱՏՕ-ի ամենամյա  «Ծովային վահան – 2018» (Sea Shield – 2018) զորավարժությունը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *