Մայիսի 8-ի գիշերը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի արևելյան հատվածում վթարվել է ՌԴ օդատիեզերական ուժերի Կա-52 հարվածային ուղղաթիռ: Օդաչուները զոհվել են, նրանց մարմինը արդենը տարվել է տեղակայման օդակայան: Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վթարի պատճառը կարող է լինել տեխնիկական թերությունը: «Կոմերսանտ» թերթը, հենվելով սեփական աղբյուրների վրա, հայտնում է, որ Կա-52 ուղղաթիռը խոցվել է Սիրիայի արևելյան հատվածներում պարեկություն իրականացնելու ժամանակ՝ ռադիկալ իսլամիստների կողմից շարժական զենիթահրթիռային համալիրից արձակած կրակի հետևանքով: «Իսլամական պետության» կամ այլ ահաբեկչական խմբավորումների աղբյուրները դեռևս պատասխանատվություն չէ ստանձնել միջադեպի համար:
Սա Կա-52 ուղղաթիռի առաջին վթարն է Սիրիայում և 3-րդ ուղղաթիռի շահագործման հանձնվելուց հետո: Մինչև այս, երկու ուղղաթիռ է վթարվել՝ երկուսն էլ տեխնիկական խնդիրների պատճառով: Սիրիայում գործողությունների ընթացքում Ռուսաստան կորցրել է ընդհանուր առմամբ 7 ուղղաթիռ:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Միջերկրական ծովի տարածքում՝ Սիրիայի «Հմեյմիմ» ավաբազայից դուրս գալուց հետո, վթարվել է Ռուսաստանի օդադեսանտային ուժերի Սու-30ՍՄ կործանիչ: