Պաշտպանության բանակը հերքում է ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ հայկական կրակից վիրավորվել է 27-ամյա բնակիչ:
«Իրականությանը չի համապատասխանում:», – նշվում է ՊԲ հաղորդագրության մեջ. բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են կրակի դադարի ռեժիմի պահպանմանը:
Ավելի վաղ արդբեջանական «ԱՊԱ» գործակալությունը հայտնել էր, իբր հայկական կողմը կրակել է Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի վրա. գյուղացիներից մեկը դաշտում հրազենային վնասվածք է ստացել: Գործակալության հետ զրույցում էլ Ադրբեջանի ՊՆ-ն «հաստատել է» տեղեկությունը: