ՀՀ-ում նախագծած նավիգացիոն համակարգը թույլ կտա ավիացիային աշխատել առանց արբանյակային նավիգացիայի

Հայկական Pro Maq ընկերությունը նախագծել է նավիգացիոն սեփական համակարգ, որը հնարավորություն կտա ավիացիային կատարել առաջադրանքն անգամ GLONASS և GPS համակարգերի անջատվելու դեպքում: Այն նաև պաշտպանված է ՌԷՊ միջոցներից: Համակարգը մեզ ներկայացրել է նաև ընկերության ինժեներ Սարգիս Հայրապետյանը:

Այն նաև պաշտպանված է ՌԷՊ միջոցներից, ապահովում է կորդինատների որոշման մինչև 5 մետր ճշտություն: GPS և GLONASS համակարգերի խափանման դեպքում այն լիարժեք շարունակում է ապահովել սարքի աշխատանքը:

«Այսինքն՝ վերոնշյալ երկու համակարգերի խափանման դեպքում ստիպված չենք լինի սարքը [ԱԹՍ. խմբ.] հետ վերադարձնել, այն կշարունանկի լիարժեք կատարել ֆունկցիան»,–պարզաբանում է ինժեները:

Նրա խոսքով՝ համակարգը բազմիցս փորձարկվել է, այդ թվում նաև պետական փորձարկումներ է անցել ու շուտով հնարավոր է՝ ներդրվի: Իսկ ընկերության ներկայացրած բոլոր անօդաչու սարքերում այս համակարգը ներդրված է: Այդ անօդաչուներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

«Սարքերը պրակտիկորեն կարող են ֆիզիկապես չունենալ GPS ընդունիչ,  կարող են աշխատել միայն այս համակարգով: Եթե համակարգը ներդրվի և սպասարկվի, մենք կարող ենք լիարժեք հրաժարվել արբանյականյին  նավիգացիայից ու դա կապահովի ոչ միայն թռչող սարքերի, այլև վերգետնյա սարքերի համար, անգամ զինվորի, հրամանատարը կարող է իր ցանկացած զինվորի տեղը քարտեզի վրա տեսնել»,–հայտնում է Սարգիս Հայրապետյանը:

Բացի նավիգացիոն համակարգից, ընկերությունը ստեղծել է նաև զինվորների և հրամանատարների համար ձայնային ու տեքստային կապ համա։  Համակարգը թույլ է տալիս ձայնային կապ հաստատել, տեքստային հաղորդագրություններ ուղարկել, ինչպես նաև փոքր ծավալի քարտեզներ, ֆայլեր, կորդինատներ ուղարկել և լիարժեք ապահովել հաղորդակցությունը զինծառայողների միջև։ Դյուրակիր կապի նոր այդ համակարգը նույնպես պաշտպանված է ՌԷՊ միջոցներից:

«Կապը պաշտպանված է ոչ միայն ճնշումից, այլև ինֆորմացիայի գողացումից, այսինքն լիովին կոդավորված կապ է, լսել կամ վերծանել անհնար է»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *