PRO MAQ ընկերության անօդաչու սարքերը. «Բիբ-3000», «Բիբ-1800», «Բիբ-3200», «Ս-1», «Հրեշ»

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսին հայկական PRO MAQ ընկերությունը ներկայացրել էր 5 անօդաչու թռչող սարք, որոնք ունեն գերպաշտպանված կապի համակարգեր: Սարքերի մասին մեզ պատմել է ընկերության ինժեներ Սարգիս Հայրապետյանը:

Հայկական Pro Maq ընկերությունը նախագծել է նավիգացիոն սեփական համակարգ, որը հնարավորություն կտա ԱԹՍ-ներին կատարել առաջադրանքն անգամ GLONASS և GPS համակարգերի անջատվելու դեպքում։ Համակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Սարքերը պետական փորձարկումների փուլում են, որոշները անցել են փորձարկումները, և ամենային հավանականությամբ շուտով կներդրվեն զինված ուժեր:

  • «Ս-1»-ը փոքր աթս է, բաց է թողնվում ձեռքից, աշխատանքն ավտոնոմ է, ղեկավարելու համար պահանջվում է ընդամենը 1 հոգի, թռիչքի տևողությունը մինչև 2 ժամ է, իսկ հեռահարությունը մինչև 30կմ։ Այս անօդաչուն արդեն սերիական արտադրություն ունի:

 

Ս-1 անօդաչու թռչող սարքը

Ս-1 անօդաչու թռչող սարքը

  • «Բիբ-1800» (Beeb-1800)  սարք է, հետախուզական փորձարկումները հաջողությամբ անցել է: Այս սարքը նաև հնարավորություն ունի վերածվել կամիկաձեի, կարող է մոդիֆիկացվել և ցանկության դեպքում դառնալ հետախուզահարվածային. հետախուզելիս որևէ թիրախ հայտնաբերելուց հետո կարող է խոցել այն: Թիրախը խոցելու առաջադրանքի չեղարկման պարագայում կարող է հետ վերադառնալ:
Beeb 1800 անօդաչու սարքը

Beeb 1800 անօդաչու սարքը

  • «Բիբ-3000» (Beeb-3000) անօդաչու թռչող սարքն է, նախատեսված է հետախուզման և կրակի ղեկավարման համար: Թռիչքի տևողությունը մինչև 4 ժամ է, առավելագույն հեռավորությունը՝ մինչև 50 կմ, վերաթողարկիչ սարքերի (ռետրանսլյատոր) օգտագործման դեպքում կարող է ավելի մեծ հեռավորությունների վրա թռչել (150-ից մինչև 200 կմ): ԱԹՍ- կարող է կրել ջերմատեսիլ, օպտիկական տեսախցիկներ, ինչպես նաև ինֆորմացիայի հավաքման, մշակման և փոխանցման այլ սարքեր։
Beeb-3000 անօդաչու սարքը

Beeb-3000 անօդաչու սարքը

  • «Բիբ-3200»-ը  (Beeb-3200) էքսպերիմնետալ հետախուզական սարք է, այն կարող է թռիչք և վայրէջք կատարել ուղղահայաց: Այս սխեման վտոլ կոչվում  է vertical take-off and landing: Անօդաչուն կարող է ծառայել որպես կլասիկ ինքնաթիռ և ուղղահայաց թռիչք-վայրէջք իրականացնող ինքնաթիռ: Երևույթն իր թերություններով հանդերձ ունի մի մեծ առավելություն՝ շատ սահամանափակ տարածքներից կարող է թռիչք և վայրէջք կատարել այնպիսի տեղեերում, որտեղից սովորականն ինքնաթիռների արձակումը հնարավոր չի լինի տարածքի սահմանափակ լինելու պատճառով:
Beeb 3200 անօդաչու սարքը

Beeb 3200 անօդաչու սարքը

«Բիբ» անօդաչուների ինդեքսները համապատասխանում են սարքերի  թևերի բացվածքներիի երկարությանը:

Բոլոր սարքերի վայրէջքը կատարվում է պարաշյուտային համակարգի միջոցով, բազա վերադառնալուց որոշակի բարձրության վրա բացվում է պարաշյուտի սարքը, անվնաս վայրէջք է կատարում:

Ընկերությունը ներկայացրել էր նաև «Հրեշ» մահապարտ անօդաչուն, որին կարող եք ծանոթանալ այս հղումով:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *