ArmHiTec-2018. շրջուն հենարանային սարքի վրա տեղադրված նոր ջերմատեսիլ նշանոցով «Իգլա» համակարգը

ArmHiTec-2018 ցուցահանդեսին դրսում ցուցադրված է շրջուն հեներանային սարքի վրա տեղադրված «Իգլա» զենիթահրթիռային համալիր, որի վրա էլ  տեղադրված է հայկական արտադրության նոր ջերմատեսիլ նշանոց: Իսկ համալիրի կողքին մեքենա, որը Հայաստանում արդիականացվել և դարձել է ՀՕՊ կառավարման համակարգ: Միջոցների մասին մեզ պատմեց ԶՀՀ դասակի հրամանատար Լոռեցյան Վահրամը:

«Մեր գիտնականները մշակել են մեքենան մի քանի ամիս իրանց մոտ պահելուց համալրել են կարճ ալիք և գերկարճ ալիք ընդունիչով, ընդունիչ-հաղորդիչով, լարային կապով, որը ամենահուսալին է: Մտնել-լսել հավանականությունը 0 է: Համալրված է նաև օդային իրադրության պլանշետով, էստեղ գծվելու է Հայաստանի քարտեզը և այլն:

Ներսում նստելու է գծագրոցավարը, որը մտիտով նշելու է նշանակետը, ուղղությունը, բարձրությունը և այլն: Եվ եթե նույնիսկ կապը կորի, կարողանալու է գործողությունը կատարել: Ստեղծել են նաև զենքերի համար նախատեսված տեղ, էս մասում դրվելու է «Մաուգլի» գիշերային նշանոցը: Մեքենայում ապահովելու է 220 վոլտ հոսանք, կա 5 տեղանոց վրան, սեղան-աթոռ, սպասք:

Մի ամիս կարելի է սրանով քաղաքակրթությունից կտրված մասնակցել մարտական գործողությունների առանց որևէ էական միջամտության կամ օգնության ակնկալիքների: Մեքենայի առաջին տարբերակն է:

«Իգլա» համակարգի վրա տեղադրված է ջերմատեսիլ նշանոցը, որը հայկական նոր արտադրանք է, թույլ է տալիս գիշերային կամ վատ տեսանելիության պայմաններում հայտնաբերել սարքը, տեղում որոշել սարքի կորդինատները, կատարել արձակում, նշանակակետի ոչնչացում:

«Իգլան» հարմարացված է շրջուն հեներանային սարքի վրա (ՇՈւՍ), որը թույլ է  տալիս հրաձիգին առավել երկար ժամանակով կատարել մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում արձակել հրթիռը:

ԶՀՀ-ն մոտ 20 կգ է, ահագին դժվար է ուսին երկար պահելով երկար  ժամանակ պահելով մարտական հերթապահություն անել, իսկ էս ՇՈւՀ-ը փրկություն է, շատ ծանր չէ, շատ հեշտ է, հարմար է մեր լանդշաֆտին, լեռնային պայմաններում օգտագործելուն ու ռուսական անալոգներից էլ ավելի էժան է»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *