Հայկական բանակը համալրվել է ԱԹՍ-ներ որսացող «Ռեպելլենտ» համալիրներով

ArmHiTec2018 ցուցահանդեսին ներկայացվել է «Ռեպելլենտը» միջին և փոքրաչափ ԱԹՍ֊ների դեմ պայքարի համալիրը։ Գործում է զորքերում։ Համալիրի մասին Ռազմինֆոյին պատմեց ՀՀ ԶՈւ զինծառայող Յուրի Դավթյանը։

«Համալիրը արդարացնում և արդեն արդարացրել է իրեն։ Մի քանի ամիս է արդեն զորքերում է»,- նշում է Յուրին։

Նախատեսված է անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման ու ճնշման համար։ Համակարգը կարող է ճնշել ամեն տեսակի անօդաչու սարք։

Ներկայացնում ենք համալիրի որոշ հնարավորություններ․

Համալիրը նախատեսված է հետախուզական, հարվածային, ահաբեկչական և այլ գործողություններ իրականացնող ԱԹՍ-ներին արդյունավետ հակազդելու համար։ Համալիրը ապահովում է տարածքների և հաճախականային տիրույթի էլեկտրոնային հետախուզումը, անօդաչու թռչող սարքերի ճառագայթների հայտաբերմամբ դրանց տարբերակումը, ուղեկցումը ու դրանց ղեկավարման և տեղեկությունների փոխանակման ուղիների ու արբանակային նավարկության համակարգերի նշանառու կամ արգելափակող ռադիոէլեկտրոնային ճնշումը։

Համալիրի ԱԹՍ հայտանաբերման հեռավորությունը կախված թռիչքի բարձրությունից 10 կմ-ից ոչ պակաս։ Վերգետնյա ղեկավարման կետի հայտնաբերման հետավորությունը մինչև 15 կմ է։ Կայանի անձնակազմւ 3 հոգանոց է, քաշը՝ ոչ ավել քան 23650 կգ։

ԱԹՍ-ի ճնշման հեռավորությունը մինչև 15 կմ է, վերգետնյա ղեկավարման կետերի ճնշման հեռավորությունը մինչև 10 կմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *