Ֆրանսիայում ուժեղացվելու է հետախուզական ծառայություններին վերահսկողութունը

Ելիսեյան պալատից հաղորդում են, որ Ֆրանսիան մտադիր է հատուկ տեսչություն ստեղծել՝ հետախուզական ծառայություններին վերահսկելու համար։

Հայտարարության մեջ ասված է, որ նոր տեսչությունը հնարավորություն կընձեռի կառավարությանը ուժեղացնել վերահսկողությունը հետախուզական գործունեության և դրանով զբաղվող պետական մարմինների նկատմամբ։

Բացի այդ, նշված ծրագրի շրջանակներում կընդլայնվեն հետախուզության գծով խորհրդարանական կոմիտեի իրավասությունները, որը ևս կստանձնի հետախուզական ծառայություններին հետևելու աշխատանքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *