Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված զինտեխնիկան

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները զորավարժության շրջանակներում հիմնական տեղակայման վայրից վարժանքների շրջան են տեղափոխվել Մարտի 13-ի լույս գիշերը: Զորավարժությանը ներգրավվել են տանկեր, հրթիռային տեխնիկա, ավիացիա:  Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Դատելով զորավարժության առաջին և երկրորդ օրերին Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութերից և լուսանկարներից՝ վարժանքներին առայժմ որևէ նոր զինտեխնիկա չի ներգրավվել, ինչը պնդում էր Ադրբեջանի ՊՆ-ն՝ նախքան զորավրժությունը տարածած հաղորդագրությունում:

Դատելով հրապարակված նյութերից՝ առայժմ ներգրավվել է հետևյալ զինտեխնիկան.

Հրետանի, հրթիռային զորքեր

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր.

  • հրթիռների տրամաչափը՝ 300 մմ,
  • հեռահարությունը՝ մինչև 70-90 կմ,
  • համազարկի հրթիռների քանակը՝ 12 հատ:
Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված «Սմերչ» ՀԿՌՀ. 13.03.2018

Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված «Սմերչ» ՀԿՌՀ. 13.03.2018

Lynx մոդուլային ՀԿՌՀ

Այս համակարգը կարող է կրել 122-ից մինչև 370 մմ տրամաչափի հրթիռներով կոնտեյներներ՝ ըստ արտադրող իսրայելական ընկերության տվյալների: Ադրբեջանում առկա է երեք տարբերակ՝ 122 մմ տրամաչափի «Գրադի», 160 մմ «Լար» և 306 մմ «Էքստրա» հրթիռներով: Կրկին ըստ պաշտոնական տվյալների՝ 306 մմ տրամաչափի տարբերակի հեռահարությունը մինչև 150 կմ է:

Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված lynx մոդուլավոր ՀԿՌՀ. 13.03.2018

Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված lynx մոդուլավոր ՀԿՌՀ. 13.03.2018

«Գիացինտ-Բ» քարշակվող հաուբիցներ.

  • հրանոթի տրամաչափը՝ 152 մմ,
  • հեռահարությունը՝ 30 կմ
  • կրակի տեմպը՝ րոպեում 5-6 կրակոց:
Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված «Գեացինտ-Բ» քարշակվող հաուբիցներ. 13.03.2018

Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված «Գեացինտ-Բ» քարշակվող հաուբիցներ. 13.03.2018

Զրահատեխնիկա

Տ-72/90 տանկեր

  • Հրանոթի տրամաչափը՝ 125 մմ,
  • Մարտական լրակազմը՝ մինչև 39 արկ,
  • Կրակի տեմպը՝ րոպեում մինչև 8 կրակոց:
Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված Տ-72/90 տանկեր. 13.03.2018

Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված Տ-72/90 տանկեր. 13.03.2018

ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչներ

  • սպառազինությունը՝ 30 մմ հրանոթ, 7,62 մմ գնդացիր,
  • անձնակազմը՝ 3 զինծառայող,
  • դեսանտը՝ մինչև 8 զինծառայող,
  • պաշտպանվածությունը՝ հրազենից և բեկորներից:
Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված ԲՏՌ-82Ա ԶՓ-ներ. 13.03.2018

Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված ԲՏՌ-82Ա ԶՓ-ներ. 13.03.2018

«Սենդքեթ» զրահամեքենա

  • Անձնակազմը՝ 4-8 զինծառայող,
  • Ընթացամասը՝ 4×4,
  • Սպառազինությունը՝ տարբեր (ըստ նշանակության):
Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված SandCat զարահամեքենա. 13.03.2018

Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված SandCat զարահամեքենա. 13.03.2018

Ավիացիա

Մի-24/35 հարվածային ուղղաթիռներ

  • Սպառազինությունը՝ կառավարվող և չկարավարվող հրթիռներ (6 կախոց), 30 մմ գնդացիրներ,
  • Անձնակազմը՝ 2-3 օդաչու:

Մի-8/17 բեռնատար ուղղաթիռներ

  • Սպառազինությունը՝ տարբեր տեսակի հրթիռներ (6 կախոց՝ ընդհանուր 4 տոննա բեռնատարողությամբ): Իսրայելի օգնությամբ արդիականացված տարբերակները կարող են ունենալ նաև հակատանկային կառավարվող հրթիռներ:
  • Անձնակազմը՝3 օդաչու և 30 դեսանտային:
Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված Մի-8/17 և Մի-35Մ ուղղաթիռներ. 13.03.2018

Ադրբեջանի ԶՈւ զորավարժությանը ներգրավված Մի-8/17 և Մի-35Մ ուղղաթիռներ. 13.03.2018

 

Ներգրավվել են նաև Սու-25 գորհիչներ և ՄիԳ-29 կործանիչներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *