Քրդական YPG-ն դուրս է գալու Մանբիջից, քաղաքը «վերահսկելու են» թուրք և ամերիկացի զինծառայողները. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մարտի 13-ին հայտարարել է, որ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները»՝ YPG-ն, դուրս է գալու Մանբիջ քաղաքից, որից հետո քաղաքի վերահսկողությունը իրենց վրա են վերցնելու թուրք և ամերիկացի զինծառայողները: Փոխանցում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Չավուշօղլուն նշել է, որ կողմերը նման համաձայնության են եկել Վաշինգտոնում  Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան կոմիտեի հանդիպումների ընթացքում: Նա միևնույն ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի և ԱՄՆ արտգործնախարարները ևս մեկ անգամ հանդիպելու են Վաշինգտոնում մարտի 19-ին՝ վերջնականապես հստակեցնելու են Մանբիջից YPG-ի դուրսբերման ժամկետները:

«YPG-ն ոչ մի կերպով այնտեղ չի լինելու: Մանբիջից YPG-ի դուրս գալուց հետո, այնտեղ կլինեն ԱՄՆ և Թուրքիայի զինծառայողներ: Կհետևենք YPG-ի դուրսբերմանը: Այնտեղի անվտանգությունը ո՞վ է ապահովելու. թուրք և ամերիկացի զինծառայողները: Սկզբում այդ մոդելը Մանբիջում կկիրառենք, այնուհետև կտարածենք նաև այլ տարածքների վրա: Այն նաև անցողիկ է Ռաքքայի և Եփրատ գետի արևելքի համար…

Մարտի 19-ին անցկացվելիք հանդիպման ժամանակ ճանապարհային քարտեզը հստակ կերպով գծվելու է, ժամկետներն էլ դրա հետ միասին պարզ կդառնան…», — նշել է Չավուշօղլուն:

Նշենք, որ մարտի 13-ին  թուրքական կողմը նաև հայտարարել է, որ Թուրքիայի ուժայինները և նրանց աջակցող զինյալները արդեն ամբողջությամբ շրջափակել են Սիրիայի Աֆրին քաղաքը:

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները:

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները Աֆրինում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպնության ջոկատների»՝ YPG-ի դեմ գործողություններ են սկսել հունվարի 20-ից: Թուրքական կողմից գործողություններին ներգրավված են նաև ժանդարմերիայի, ոստիկանության հատուկ ուժերը:

Միացյալ Նահանգները Սիրիայի քրդական ուժերին համարում է իր դաշնակից «Իսլամական պետության» դեմ պայքարում և մշտապես ռազմական աջակցություն է ցուցաբերում այդ ուժերին: Թուրքական կողմը այս աջակցությունը սվիններով է ընդունում՝ ԱՄՆ-ին մշտապես մեղադրելով «ահաբեկիչներին» աջակցելու համար:

Ամերիկյան կողմն էլ մշտապես Թուրքիայի կոչ է անում կենտրոնանալ ԻՊ դեմ պայքարի վրա և նաև «սահամանափակել» Սիրիայի Աֆրին շրջանում գործողությունները:

Աֆրինի գործողության մասին մանրամասն այստեղ:

Թուրքական կողմը հայտնում է Աֆրին քաղաքը շրջափակելու մասին. մարտ 2018թ.

Թուրքական կողմը հայտնում է Աֆրին քաղաքը շրջափակելու մասին. մարտ 2018թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *