Քուրդ զինյալների հետ բախումներում սպանվել է 2 թուրք զինծառայող, վիրավորվել՝ 1-ը

Մարտի 12-ին Թուրքիայի տարածքում և Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ գործողությունների ընթացքում սպանվել է 2 թուրք զինծառայող, ևս մեկը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը (1, 2):

Մարտի 12-ին Սիրիայի Աֆին շրջանում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ գործողությունների ժամանակ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել. արդյունքում սպանվել է 1 զինծառայող, վիրավորվել՝ 1-ը: Սպանված զինծառայողը պրեֆեսիոնալ սերժանտ Թաներ Քարթն է:

Աֆրինում Թուրքիայի ԶՈւ և նրանց աջակցող զինյալների «Ձիթենու ճյուղ» գործողություն. հունվար 2018թ.

Աֆրինում Թուրքիայի ԶՈւ և նրանց աջակցող զինյալների «Ձիթենու ճյուղ» գործողություն. հունվար 2018թ.

Նույն օրը Թուրքիայի արևելքում՝ Աղրը (Արարատ) լեռան շրջակայքում գտնվող Գյունգորեն գյուղի մոտակայքում թուրք ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի զինյալների բախումներում սպանվել է ևս մեկ պրոֆեսիոնալ սերժանտ:

Նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է PKK-ի «սիրիական ճյուղ և ահաբեկչական կառույցներ»: Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող զինյալները գործողություն են սկսել հունվարի 20-ից: Մինչև այժմ, ըստ թուրքական պաշտոնական տվյալների՝ Թուրքիան Աֆրին ունեցել է 42 զինծառայողի կորուստ, 200-ից ավել վիրավոր:

Միևնույն ժամանակ, թուրք ուժայինները շարունակում են PKK-ի զինյալների դեմ գործողությունները երկրի արևելյան և հարավարևելյան նահանգներում: Թուրք-քրդական բախումները, հարաբերական դադարից հետո, վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից և արդեն շուրջ 2,5 տարի է շարունակվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *