Հայտնի է Ադրբեջանի ԶՈւ՝ միջազգային միջոցառումների մասնակցության ծրագիրը

Հունիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրի ԶՈւ-ն պատրաստվում է մի շարք միջազգային միջոցառումների մասնակցել։

Համաձայն Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ համագործակցության ծրագրի՝ հունիսի 11-25-ը Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները կմասնակցեն «Պայքար միջէթնիկական սպառնալիքների դեմ» սեմինար-քննարկմանը։

Հունիսի 12-14-ը Շվեյցարիայի Բալստ քաղաքում կկայանա գիտաժողով  հրամանատարական-շտաբային հիմնական ծրագրման «Viking 2014» վարժանքների վերաբերյալ։

Հունիսի 12-15-ը Ադրբեջանի ԶՈւ անդամները կմասնակցեն Եվրոպայի ռևմատոլոգների վեհաժողովին, հունիսի 17-28-ը՝ Շվեյցարիայի Անդերմատ քաղաքում՝ ամառային լեռնային հրահանգություններին, հունիսի 20-ին՝ Բելգիայի Բրյուսել քաղաքում՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ-IPAP) գնահատողական հանդիպմանը, իսկ հունիսի 20-22-ը՝ Չեխիայի Պրահա քաղաքում՝ սերժանտների ուսուցման ծրագրի հաստատմանն ուղղված վերջնական լիագումար նիստին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *