2013 թվականի հուլիսին Ռուսաստանում կստեղծվի «Կալաշնիկով» կոնցերնը, որն իր մեջ կներառի այդ երկրի մի շարք խոշոր ռազմարդյունաբերության ընկերությունների։
Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստին», այս մասին հայտնել է «Իժմաշ» ընկերության տնօրեն Կոնստանտին Բուսիգինը։
«Կալաշնիկով» կոնցերնը ստեղծվելու է «Իժմաշի» հիմքի վրա և միավորելու է մի շարք առաջատար ռազմական տեխնիկա արտադրող ռուսական ընկերություններ։
Բուսիգինի խոսքերով՝ նոր կոնցերնը մեծ ուշադրություն է հատկացնելու կառավարվող արկերի և հրթիռների, մեծ ճշգրտությամբ զինատեսակների արտադրության և մասերի պատրաստման վրա։
Կոնցերն արդեն նախատեսել է նոր գործարան կառուցել, որը կարտադրի կառավարվող արկերի և հրթիռների մասեր։
Նախատեսվում է նաև «Կալաշնիկովի» կոնցերնին կից բացել զենքի դպրոց։