Իսրայելը լայնածավալ զորավարժություն է անելու ԱՄՆ-ի հետ միասին

Այս տարվա մարտին Իսրայելում անցկացվելու է Juniper Cobra – 2018 հակաօդային պաշտպանության լայնածավալ զորավաժությունը: Վարժանքներին կմասնակցեն նաև Միացյալ Նահանգների ԶՈւ՝ Եվրոպայում տեղակայված զորքերի շուրջ 2500 զինծառայող:  Այս մասին փետրվարի 23-ին հայտնում է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Երկաթե գմբեթ ՀՀՊ համակարգի հրթիռի արձակում

Երկաթե գմբեթ ՀՀՊ համակարգի հրթիռի արձակում

Juniper Cobra զորավարժությունը ունի մշտական բնույթ և անցկացվում է 2001 թվականից: Ամերիկացի զինծառայողներից հետ միասին զորավարժությանը մասնակցելու են նաև Իսրայեի բանակի ՀՕՊ զորքերի շուրջ 2000 զինծառայող և այլ հավելյալ ստորաբաժանումներ: Այն դառնալու է 2018-ին իսրայելա-ամերիկյան համատեղ խոշորագույն զորավարժությունը:

Զորավարժությանը կներգրավվեն «Երկաթ գմբեթ» (Iron Dome), «Դավթի պարսատիկ» (David’s sling), «Պատրիոտ» (Patriot) զենիթահրթիռային համակարգեր: Բացի գործնական պարապմունքներից, նախատեսվում է նաև մշակել համատեղ գործողություններ համակարգչային սիմուլյացիայի միջոցով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *