Փետրվարի 23-ին Հայաստան է ժամանալ Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Լևան Կակավան, Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի պետ Թոռնիկե Մուշկուդիանին, այլ պաշտոնատար անձինք:
Հյուրերին դիմավորել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակության հետ:
Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների գործընկերությունը և դրա արդյունքներին:
Նշվում է, որ Գիորգի Գախարիան համոզմունք հայտնեց, որ ոստիկանական կառույցների սերտ գործակցությունը հանցավորության դեմ պայքարում ավելի կխորանա՝ պայմանավորված մարտահրավերներին միասնաբար հակազդելու անհրաժեշտությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: