Թուրքիայում «ահաբեկչական քարոզչության համար» ձերբակալվածների թիվը հասել է 666-ի

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Աֆրինում թուրքական զինուժի գործողության մեկնարկից ի վեր Թուրքիայում քրդական ուժերի օգտին սոցցաներում «ահաբեկչական քարոզչության» մեղադրանքով ձերբակալվել է 666 մարդ: Վիճակագրությունը տեղադրված է Թուրքիայի ՆԳՆ կայքում:

Ըստ աղբյուրի՝ փետրվարի 5-12-ը ահաբեկչական տարբեր խմբավորումների աջակցելու և դրանց հետ կապ ունենալու համար Թուրքիայում ձերբակալվել է 1002 մարդ:

Թուրքիայում ձերբակալությունների նոր ալիքը սկսվել է Աֆրինում գործողություների սկսելուց հետո: Աֆրինում պատերազմի «զոհն են դարձել» լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ, այդ թվում նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) անդամներ,  բժիշկների միության անդամներ և այլն: Նրանց մեծ մասը ձերբակալվել է սոցցաներում «խաղաղասիրական կոչերի» համար:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նույնիսկ պաշտոնապես հայտարարել էր, որ իրենք «մոտիկից հետևում է» սոցցանցերում Աֆրինի գործողության վերաբերյալ կատարվող գրառումներին ու անհրաժեշտության դեպքում «համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ից ԱՖրինում գործողություններ են սկսել Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության»  «սիրիական ճյուղ»: Աֆրին գործողության մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *