Սիրիայում խոցվել է իսրայելական F-16 կործանիչ

Փետրվարի 10-ին՝ Սիրիայում «իրանական թիրախների» ուղղությամբ օդային հարվածների ժամանակ, Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները խոցվել են Իսրայելի օդուժի F-16 կործանիչ: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: 

Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը ռմբակոծել է «իրանական թիրախներ», որոնցից Իսրայելի տարածք են բաց թողնվել անօդաչու թռչող սարքեր: Իսրայելական կողմի պնդմամբ՝ բոլոր թիրախները ոչնչացվել են: Սակայն Սիրիայի ՀՕՊ միջոցները խոցել են F-16 կործանիչ, որը արդեն ընկել է Իսրայելի տարածքում: Օդաչուն կատապուլտով դուրս է թռել և փրկվել:

Սիրիական կողմը իր հերթին հայտնում է, որ իրենց ՀՕՊ միջոցները կարողացել են վնասել իսրայելական մի քանի ինքնաթիռ, իսկ Իսրայելի օդուժն էլ հարվածել է Սիրիայի կենտրոնական հատվածում կառավարական ուժերի ռազմաբազային: Այս մասին հայտնում է սիրիական պետական  SANA գործակալությունը:

Նշենք, որ Իսրայելի օդուժը հաճախ է հարվածներ հասցնում Սիրիայի տարածքում, սակայն սա Սիրիայի ՀՕՊ-ի հաջող գործողությունների առաջին հաստատված տեղեկությունն է:

Սիրիայի ՀՕՊ-ը խոցել է իսրայելական Ֆ-16 կործանիչ. փետրվար 2018 թ.

Սիրիայի ՀՕՊ-ը խոցել է իսրայելական Ֆ-16 կործանիչ. փետրվար 2018 թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *