Հայաստանում ՌԴ ԶՈւ դիպուկահարները վարժանքներ են անցկացնում

Հայասանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարները զույգերով և խմբերով դաշտային վարժանքներ են անցկացնում՝ գիշերային պայմաններում ոչնչացնելով պայմանական հակառակորդի թիրախները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

102-րդ ռազմաբազայի դիպուկահարները (արխիվ)

102-րդ ռազմաբազայի դիպուկահարները (արխիվ)

Հատուկ մարտավարական և կրակային պատրաստության պարապմունքների ընթացքում ռազմաբազայի շարքերը նոր համալրած դիպուկահարներին ուսուցանում են ինչպես քողարկվել, նշանառության կանոնները, թիրախների ընտրություն ևն:

Դիպուկահարները ավելի քան 20 վարժություն են կատարելու՝ հեռահարների, մետեոկայանների, կապի և կառավարման «Ստրելեց» համալիրների կիրառմամբ:

Զինծառայողները մարզվում են ՍՎԴ և «Վինտորեզ» տեսակի դիպուկահար հրացաններով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *