Ադրբեջանցիների հետախուզական-դիվերսիոն գործողությունը տապալվել է

Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը` ժամը 2-ի սահմաններում, հայ-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում՝ Հորադիզի ուղղությամբ, հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած աչալուրջ գործողությունների շնորհիվ՝ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է:

Հակազդիչ գործողությունների արդյունքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *