Կասպյան նավատորմի հրամանատարական ռազմանավը դուրս է եկել ծով վարժանքների

Այսօր՝ հունիսի 7-ին, Կասպյան նավատորմի՝ «Թաթարստան» անունը կրող հրամանատարական հրթիռային նավի անձնակազմը մարտական կրակի իրականացմամբ զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում։

Նավի անձնակազմը հրթիռային հարվածներ է հասցնելու պայմանական հակառակորդի նավերին, խոցելու է ծովային և օդային ենթադրյալ թիրախները՝ հրետանային կրակ բացելով AK-176-ից, «Օսա» զենիթահրթիռային և «Կաշտան» զենիթային-հրթիռահրետանային համակարգերից։
Գիշերային կանգառի ժամանակ նավաստիները հակաստորջրյա-դիվերսիոն ջոկատի մարտիկների հետ համատեղ վարժանքներ են իրականացնելու՝ նավի վրա ենթադրյալ հարձակման պայմաններում։

«Թաթարստան» հրթիռային հրամանատարական նավը

«Թաթարստան» հրթիռային հրամանատարական նավը

Բացի այդ, մարտական լողորդների խումբը պայմանական ստորջրյա դիվերսանտներին կալանելու վարժանքներ է կատարելու։ Համաձայն նախապես գրված սցենարի՝ վերջիններս փորձելու են պայթուցիկ սարք ամրացնել նավի իրանին, սակայն հերթապահող մարտական լողորդները կասեցնելու են նրանց գործողությունները և վնասազերծեն դիվերսանտներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *