Անցկացվել է հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ

Դեկտեմբերի 22-ին, հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստի ընթացքում, ամփոփվել են 2017թ. ամառային զորակոչի արդյունքներն ու խնդիրներ են առաջադրվել ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Զեկուցումներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ինչպես նաև զորակոչի աշխատանքներում ներգրավված այլ կառույցների ներկայացուցիչներ։

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ

Հանձնաժողովի նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ և զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Անդրադարձ է կատարվել «Ես եմ» ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված հարցումների արդյունքներին։ Նախանշվել են նաև ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման աշխատանքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *