Պարգևատրումներ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներին

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար պարգևատրվել են Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներ: Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի կայքում:

  • ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Եսաի Յուրիի Մկրտչյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
  • ԱԱԾ տնօրենի տեղակալ – հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ստեփան Սուրենի Մելքոնյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
  • ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ Արթուր Ալիկի Պողոսյանը պարգևատրվել է «Արիության մեդալով»:
  • ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Քաջիկի Մնացականյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
  • ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Միքայել Վիտալիի Ստեփանյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
  • ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արման Թոռնիկի Եղիազարյանը պարգևատրել է «Մարտական ծառայության» մեդալով:
  • ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետ, գնդապետ Տիգրան Սպարտակի Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
  • ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Վիգեն Սամվելի Պետրոսյանը պարգևատրվել է «Արիության մեդալով»:
  • ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
  • ԱԱԾ Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Կարեն Շահվերդիի Ալչանգյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
  • ԱԱԾ կադրերի վարչության պետ, գնդապետ Սամվել Մեխակի Մովսեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
  • ԱԱԾ օպերատիվտեխնիկական գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, մայոր Վահրամ Վաչագանի Ավագյանը պարգևատրել է «Մարտական ծառայության» մեդալով:
  • Պետական պահպանության ծառայության ավագ թիկնապահ, մայոր Գևորգ Վաղարշակի Մովսեսյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
  • Պետական պահպանության ծառայության ավագ սպա, մայոր Ջոն Օլեգի Մանգասարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *